«Արդշինբանկի» մասին տեղեկությունները կեղծ են

«Արդշինբանկի» մասին տեղեկությունները կեղծ են


Արդշինբանկ ՓԲԸ-ն բանկի լուծարման տեղեկությունների ֆոնին հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․


«Այսօր Կենտրոնական բանկը պետական գրանցումից հանել է դեռևս 2002 թվականին սնանկացած և 2003 թվականին լուծարված «Արդշինբանկ» ԲԲԸ-ն: Հայտնում ենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը:


Սույնով պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.01.2025 թվականի որոշմամբ նույն օրվանից գրանցումից հանված (գործունեությունը դադարեցված) «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը որևէ առնչություն չունի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համարը՝ 83, գրանցման ամսաթիվը՝ 25.02.2003թ.) հետ և չի հանդիսանում վերջինիս իրավանախորդը:


Մամուլում տեղ գտած հաղորդագրություններն ապատեղեկատվություն են»:


Աղբյուր: radar.am


29.01.2025 в 20:10

Լուրեր Հայաստանում