«Օպելի» վարորդների հասցեին արված հայտարարության համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի հայրը` Արմեն Ավինյանը, «Կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան «համբալ» էր անվանել Opel-ի վարորդներին։ Տեսանյութի տարածումից ժամեր անց Ավինյանը ներողություն էր խնդրել հոր խոսքերի համար՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հայցադիմում էր ներկայացրել Տիգրան Ավինյանի հոր` Արմեն Ավինյանի դեմ` Opel-ի վարորդներին «համբալ» անվանելու համար։ Ներկայացված հայցադիմումով Իսկանդարյանը պահանջել է Ավինյանի հորից փոխհատուցում` պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի համար: Խոսքը սիմվոլիկ 500,000 դրամի մասին է:
Աղբյուր: www.pastinfo.am
26.01.2025 в 20:30
26.01.2025 в 19:18
29.01.2025 в 20:10