
Վերլուծաբան Թաթուլ հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ռուսական դրոշները հեռացվել են Հայաստան-Իրան սահմանից
Երեկ մի ուշագրավ բան նկատեցի: Ուրեմն, Ագարակ մտնող ճանապարհին, ինչպես նաև Արաքսի ափով ձգվող ճանապարհին՝ մինչև Շվանիձոր, ոչ մի ռուսական դրոշ չկար:
Նախորդ անգամ այստեղ եղել էի մոտ մեկուկես ամիս առաջ և տեսել էի ռուսական եռագույնները: Ինչքան հասկանում եմ, հայ-իրանական սահմանային ուղեկալներից ռուսական դրոշները հանվել են և թողել են միայն հայկականը:
Քանի որ Շվանիձորից թեքվեցի դեպի Երևան տանող մայրուղին և ճանապարհը չշարունակեցի մինչև Նռնաձոր, չեմ կարող ասել՝ հայ-ռուսական համատեղ ուղեկալների մյուս կետերից ևս ռուսական դրոշները հանվե՞լ են, թե ոչ:
Աղբյուր: civic.am
02.02.2025 ժամը 22:53 | Գլխավոր
02.02.2025 ժամը 23:06
04.02.2025 ժամը 19:56
02.04.2025 ժամը 23:08
04.02.2025 ժամը 19:56
28.01.2025 ժամը 22:04