«Պուտինը շուտով կմահանա»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենից շատ վախենում է իշխանությունը կորցնելուց, բայց դա անխուսափելիորեն տեղի կունենա նրա մահվան պատճառով։

 

Այս մասին գրում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Զելենսկիի հարցազրույցը Eurovision News-ին։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչից է ամենից շատ վախենում Պուտինը, Զելենսկին առանձնացրել է երեք բան։ Նրա կարծիքով՝ Պուտինն առաջին հերթին վախենում է սեփական հասարակությունից։ «Հասարակության ապակայունացումն այն է, ինչից նա վախենում է: Բայց ոչ ոք չի կարող ազդել դրա վրա. նա ինքն է ազդելու դրա վրա: Նրա տնտեսությունը կազդի, պատժամիջոցների քաղաքականությունը կազդի դրա վրա:

 

Այն, որ նա չի վերահսկում և չի պաշտպանում իր բոլոր տարածքները»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, որ Պուտինի վախի վրա կարող են ազդել Ուկրաինայի արևմտյան գործընկերները, եթե նրանք ուժեղ լինեն և ցանկանան ցուցադրել իրենց իրական ուժը։ «Եվ եթե նրանք ճնշում գործադրեն Պուտինի վրա, նա կունենա հասարակության ապակայունացում, նա կվախենա դրանից»,- ասել է Զելենսկին։ Երկրորդ բանը, ինչից Պուտինը վախենում է, ըստ Զելենսկիի, իշխանությունը կորցնելն է։ «Դա կախված է նաև հասարակության կայունությունից, բայց նաև կախված է նրա տարիքից։

 

Նա շուտով կմահանա, դա փաստ է, և ամեն ինչ կավարտվի։ Այսինքն՝ նա կարող է իր հարցն ավարտել նախքան իր բացարձակ ապահով և անհաջող պատմական կյանքը ավարտելը։ Ահա թե ինչից է վախենում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

 

Ըստ նրա՝ Պուտինի երրորդ ամենամեծ վախը մենակ մնալն է։«Այնուամենայնիվ, հնարավոր չեղավ Պուտինին ամբողջությամբ մեկուսացնել քաղաքական տեսանկյունից։ Եվ շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն չօգնի նրան դուրս գալ մեկուսացումից, քանի որ դա վտանգավոր է»,- եզրափակել է Զելենսկին։

Լուրեր Հայաստանից