«Փաշինյանը պարտավորվածություն է ստանձնել ». Քրիստինե Վարդանյան


«Փաշինյանը պարտավորվածություն է ստանձնել ». Քրիստինե Վարդանյան


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի՝ Ադրբեջանի նկատմամբ ստանձնած պարտավորություններից է երկրի ներսում պայքարը՝ իրավիճակի հետ չհաշտվողների նկատմամբ։

Ադրբեջանից եկող սպառնալիքների, Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման, հավաքական վերադարձի իրավունքների մասին բարձրաձայնողների նկատմամբ հետապնդումները ուղիղ կապ ունեն Նիկոլ - Ալիև պայմանավորվածությունների հետ։


Ադրբեջանը դա ձևակերպել է պայքար «ռևանշիզմի» և «ծայրահեղականության» դեմ, Փաշինյանը համաձայնվել է իրականացնել այդ պայքարը։


Ընդհանրապես մեր հանրային կյանքում հանդիպող ու առաջին հայցքից բացատրություն չունեցող երևույթների արմատները փնտրեք Փաշինյան - Ալիև, Փաշինյան - Էրդողան պայմանավորվածություններում, որոնք մեր հանրությունից լրիվ գաղտնի են պահվում»:


Աղբյուր: artsakh.news


02.02.2025 в 21:47

Լուրեր Հայաստանում