Կանադան պետք է դառնա մեր սիրելի 51-րդ նահանգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Truth Social սոցիալական ցանցում

Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում Կանադային սուբսիդավորելու համար:


Ինչո՞ւ։ Սրա համար ոչ մի պատճառ չկա։ Մեզ նրանց ունեցածից ոչինչ պետք չէ։ Մենք անսահմանափակ էներգիա ունենք, մենք պետք է ինքներս ավտոմեքենաներ արտադրենք և ավելի շատ փայտ ունենանք, քան երբևէ կարող ենք օգտագործել: Առանց այս հսկայական սուբսիդիաների, Կանադան կդադարի գոյություն ունենալ որպես կենսունակ երկիր:


Դաժան է, բայց փաստ է։ Ուստի, Կանադան պետք է դառնա մեր սիրելի 51-րդ նահանգը: Շատ ավելի ցածր հարկեր և չափազանց լավ ռազմական պաշտպանություն Կանադայի ժողովրդի համար. ԵՎ ՈՉ ՄԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ։


Աղբյուր: www.aravot.am

Լուրեր Հայաստանից