
Շարունակելով քայլել Մեծ Պահքի խորհրդավոր ճանապարհով, Արագածոտնի թեմն այսօր միատեղվել էր Հովհաննավանք վանական համալիրում:
Հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մասնակցությամբ թեմի հոգևոր դասի, վանականների, տարբեր համայնքներից Հովհաննավանք եկած ուխտավորների և երիտասարդաց միության անդամների,
Հովհաննավանք վանական համալիրում կատարվեց Մեծ Պահքի հինգերորդ միասնական ժամերգությունը:
Հոգևոր դասին և հավատացյալներին, այսօր ժամերգությանն աղոթակից էին նաև «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամները:
Ժամերգության ավարտին Արուճի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն անդրադարձավ առաջիկա Գալստյան կիրակիի խորհրդին:
Տեր Հայրն անդրադառնալով օրվա խորհրդի կարևորությանը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում, նշեց.
«Քրիստոնյաներիս ամբողջ կյանքը փնտրտուքի կյանք է, մենք փնտրում ենք Քրիստոսին, որպեսզի երբ գա օրը Տիրոջ առաջ կանգնելու, պարզ երեսով կանգնենք»:
04.04.2025 ժամը 23:41 | Հայաստան
10.02.2025 ժամը 22:54
29.01.2025 ժամը 20:10
02.03.2025 ժամը 15:32
26.02.2025 ժամը 20:48
02.03.2025 ժամը 20:59