Գլխավոր
Ֆուռերը դատարկ են գալիս Հայաստան․ ՌԴ-ում հրաժարվում են ապրանք վաճառել հայերին
Ռոսսելխոզնադզորի կողմից մայիսի 30-ից սկսած Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի, կեռասի, ծիրանի և խաղողի ներմուծման սահմանափակումները լուրջ խնդիրներ են առաջացրել հայկական արտադրողների և բեռնափոխադրողների համար։ Այս որոշումների հետևանքով ոչ միայն արտահանումն է դժվարացել դեպի Ռուսաստան, այլև ներմուծումը ՌԴ-ից զգալիորեն կրճատվել է։ Բեռնատարների վարորդների վկայությամբ՝
նախկինում Ռուսաստանից վերադառնալիս ֆուռերը հաճախ բեռով էին գալիս, ինչը լրացուցիչ եկամուտ էր ապահովում ընկերություններին։ Սակայն այժմ ռուսական ընկերությունները հրաժարվում են իրենց արտադրանքը վաճառել հայկական կողմին, ինչի պատճառով բեռնատարները հաճախ ստիպված են վերադառնալ դատարկ։ Արդյունքում հայկական ընկերությունները հայտնվել են երկկողմ ճնշման տակ՝ արտահանման և ներմուծման ոլորտներում միաժամանակ խոչընդոտների առաջ։ Սահմանափակումները ազդել են ոչ միայն գյուղատնտեսական արտադրանքի վրա, այլև ընդհանուր առմամբ առևտրային հարաբերությունների վրա։ Այս իրավիճակը ստիպում է հայկական ընկերություններին փնտրել այլընտրանքային շուկաներ և լուծումներ՝ գործունեությունը շարունակելու համար։ Կարդալ ամբողջական տարբերակը