Ամերիկյան դատարանն արգելափակել է իրենց կին համարող տրանսգենդերներին տղամարդկանց բանտեր տեղափոխելու մասին որոշումը, որը կայացրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Տեղեկությունը հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը կարգադրել է տրանսգենդեր կանանց ուղարկել տղամարդկանց բանտեր, ինչպես նաև դադարեցնել նրանց սեռափոխության ծառայությունների մատուցումը:
Աղբյուր: 168.am